Բուտուլիզմ

Բուտուլիզմ

Բոտուլոտոքսինն ամենազորեղ թույներից է (համեմատության համար՝ այն 400 հազար անգամ ավելի վտանգավոր է,քան օձի թույնը), սակայն քայքայվում է 50-60 աստիճանի պայմաններում: Նման ջերմությամբ կարելի է մշակել շատ հասարակ միջոցով, ընդամենը եռացնելով: Սրանից կարելի է հասկանալ, որ բոլոր այն մթերքները, որոնք կարելի է կրակի ջերմամշակման ենթարկել, ուրեմն անպայման պետք է անել ու որքան երկար, այնքան լավ, եթե իհարկե դա չի փչացնում ուտեստի համը:

Ցավոք, բոտուլոտոքսինը մթերքի արտաքին տեսքի վրա ոչ մի կերպ չի արտահայտվում: Այսինքն՝ դրա համը, գույնն ու տեսքը անփոփոխ են. նույնիսկ պահածոյացված տարաների կափարիչները միշտ չէ, որ մատնում են թույնի առկայությունը: Այնպես որ, առանց լաբորատորային անալիզների, դժվար է վտանգավոր մթերքը տարբերել անվտանգից: Այս նենգ հիվանդությունն անգամ փորլուծով ու սրտխառնուքով չի մատնում իրեն, ինչպես սովորաբար լինում է աղիքային վարակների ժամանակ: Այն ասես անշարժանում է մարսողական պրոցեսի ընթացքում:

Բոտուլիզմին բնորոշ են սուր թունավոր շոկի ախտանշանները, մարդը թուլանում է, տկարանում, տեսողությունն է թուլանում, խանգարումներ են լինում, որոնք նախկինում երբեք չեն եղել: Աչքերի առջև պատկերների երկվություն է առաջանում կամ էլ ստվերվում են: Երբ վարակվածի ձայնն է նստում ու շնչառությունն է դժվարանում, այլևս հետաձգել չի կարելի, իսկույն շտապօգնություն կանչեք:

Մինչ բուժօգնության ժամանումը միակ փրկությունը ստամոքսի լվացումն է կամ լիտրերով թեկուզև ծորակի ջուր խմելը, եթե այդքան ջուր եռացնելու և սառեցնելու ժամանակ չկա: Ստամոքսի լվացում կատարեք, փսխում առաջ բերեք, մի խոսքով, հնարավոր միջոցներով թույլ մի տվեք, որ թույնն առաջ շարժվի ու ախտահարի ուղեղը:

Միակ պաշտպանությունը բոլոր դեպքերում սննդի ճիշտ ջերմամշակումն է: Մասնագետները թախանձագին խորհուրդ են տալիս հրաժարվել տնային պայմաններում պատրաստված պահածոներից: Իսկ մթերքը լավ եփեք, խաշեք ու տապակեք, այդպես ստիպված չեք լինի անցնել բոլոր այն տհաճ պրոցեդուրաները, որոնք իրականացվում են վարակվածին փրկելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *