Սննդային թունավորումներ

Սննդային թունավորումներ, հիվանդություններ, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործումից։ Սննդային թունավորումների տեսակները Թունավոր սնկեր Բակտերիային ծագման սննդային թունավորումներն անվանում են սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի մանրէները, և տոքսիկոզներ՝ երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ միկրոբի արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլակոկային թունավորումները)։ Թունավորման տեսակը Թունավորման ենթատեսակը Հիվանդության պատճառային գործոն Միկրոբային Տոքսիկո-ինֆեկցիաներ Էնտերոկոկեր, բացիլներ, վիբրիոններ և այլ միկրոօրգանիզմներ […]