Լանդշաֆտային Թաղանթը և Նրա Բաղադրիչները

Լանդշաֆտային թաղանթ համարում ենք աշխարհագրական թաղանթի մասը, որտեղ իրար մեջ են թափանցում քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, որտեղ կենտրոնացված է կենսոլորտի հիմնականզանգվածը, որտեղ գտնվում է մարդն իր աշխատանքային գործունեությամբ:

Երկրաբանական հիմքը — Սա լանդշաֆտային թաղանթի հիմքն է, որի վրա ապրում ենք և որի վրա ծավալվում են աշխարհագրական երևույթները: Որպես լանդշաֆտային թաղանթի բաղադրամաս, կարևոր են երկրակեղևը կազմող ապարները, նրանց տիպերը ըստ ծագման, հասակի, տեղադրման պայմանների, հողմահարման նկատմամբ ունեցած դիմադրողականությունը, կեղևի տեկտոնական կառուցվածքի և այլ հարցեր, որոնց ընդհանրությունը երկրաբանական կառուցվածք ընդհանուր անվանումն ունի:

Հողային բաղադրիչը— Հողը բնապատմական մարմին է և լանդշաֆտի կազմում մարդու համար ունի ամենակենսական նշանակություն: Հողը միայն բնական ճանապարհով է առաջանում, արհեստականորեն լաբորատորիաներում հող ստեղծել հնարավոր չէ, որովհետև այն առաջանում է մանր օրգանիզմների ներգործությամբ երկար ժամանակահատվածում:

Ռելիեֆը որպես լանդշաֆտի բաղադրիչ— Ռելիեֆը երկրակեղևի վերին մակերևույթիձևերի ամբողջականությունն է: Այս բաղադրիչը լեռնային երկրներում խիստ բազմազանությամբ է հանդես գալիս, որտեղ շատ կարևոր են՝ տեղի բարձրությունը, լեռնալանջերի թեքությունը, մասնատման խտությունը և խորությունը, լանջերի կողմնադրությունը, տեղի բարձրությունը ծովի մակարդակից:

Կլիմայական բաղադրիչը — Կլիմայի հիմնական բաղադրիչներն են արեգակնային ճառագայթումը, օդային զանգվածները և նրանց շրջանառու պրոցեսները,խոնավությունը, ծովի մոտիկությունը և այլն: Մեր մոլորակի վրա ստեղծվել են 4հիմնական օդային զանգվածներ:

Ջրերը — Ըստ Վերնանդսկու բնության երևացող պատկերը ջրով է պայմանավորված: Օվկիանոսի գոյությունը մեր Երկրի վրա կյանքի ստեղծման պայմաններից մեկն է: Եթե օվկիանոսում չկա ջրի շրջանառություն,ապա օրգանական աշխարհն աղքատ է, ինչպես Սարգասյան ծովում է:

Կենսոլորտը — Երկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է, չկա այնպիսի տեղ,որտեղ օրգանիզմներ չլինեն: Կենսոլորտում անջատում են բիոտա հասկացությունը, որը բույսերի և կենդանիների միասնությունն է առանց անկենդան միջավայրի:

Անթրոպոգեն բաղադրիչը — 21-րդ դարում լանդշաֆտի բաղադրիչների կազմում ամենազորեղը մարդն է լինելու: Ամեն տարի մարդը ընդերքից հանում է զանազան հանքանյութեր,վառելանյութ, օգտագործում է ջրային զանգված և այլն: Ներկայումս մարդու ներգործությունը բնության վրա ամենից զորեղն է: Խախտվել է բնութման նորմալ զարգացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *