Սեբաստացիական պատում

Ես՝ Սիմոն Ավետիսյանս, սովորում եմ Մշիթար Սեբաստացի քոլեջի Համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնում, երկրորդ կուրսում։ Երկրորդ կուրսում սկսեցինք անցնել նոր մասնագիտական դասեր։ Ես շատ ոգևորված էի և էլ ավելի հետաքրքրությամբ էի սովորում նոր դասերը, քանի որ դրանք լինելով իմ ցանկացած մասնագիտությունները ինձ դուր էին գալիս։ Առաջին անգամ ստեղծեցի իմ էջը, կատարեցի գրաֆիկ դիզայնի աշխատանքներ, ճարտարապետական գծագրեր և կարծես թե ավելի մոտեցա իմ սահմանած նպատակներին։ Կատարելով աշխատանքները ես ավելի եմ ոգևորվում, և ձգտում անել ավելին։ Երկրորդ կուրսում բացի մասնագիտական դասեր անցնելուց նաև ունենում ենք հանդիպումներ մեր ընտրած ոլորտի մասնագետների հետ ՝ ովքեր կիսվում են իրենց աշխատանքային փորձով մեզ հետ։

Գրաֆիկ դիզայն դասի իմ աշխատանքներին կարող եք ծանութանալ այստեղ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *