Աշխարհագրության դերը- նախագիծ, Ինչպես կորոնավիրուսը օգնեց բացահայտել Հայաստանը

Ինչու է առաջացել «Աշխարհագրություն» գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն:

Հասարակական աշխարհագրության գլխավոր խնդիրն է` պատասխանել այն հարցին, թե որքանով է ճիշտ տեղաբաշխված այս կամ այն գործարանը, գյուղատնտեսական մշակաբույսի դաշտը կամ ատոմային
էլեկտրակայանը:
Ներկայումս հասարակական աշխարհագրության գլխավոր խնդիրներն են.
ա) առավելագույն խորությամբ ուսումնասիրել և ճանաչել մադու շրջակա միջավայրի
ինքնազարգացման և ինքնակառավարման սահմանները, որպեսզի մարդու տնտեսական
գործունեությունը կազմակերպվի այնպես, որ երբեք չխախտվեն այդ սահմանները և շրջակա
միջավայրը պահպանվի այնպիսի վիճակում, որը հնարավորություն կընձեռի մարդկությանը
մշտապես ապահովել անհրաժեշտ բնական ռեսուրսներով,
բ) խորը ուսումնասիրել բնակչության և տնտեսության տեղաբաշխումը և ապա` գնահատել,
այսինքն` որոշել, թե այդ տեղաբաշխումն ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է նպաստում երկրի
հասարակական զարգացմանը: Այդ գնահատման համար օգտագործվող չափորոշիչը
տնտեսության տեղաբաշխման արդյունավետությունն է, որն արտահայտում է, թե որքա՞ն
նյութեր, էներգիա, աշխատաժամանակ և դրամ է ծախսվել և դրա դիմաց ի՞նչ արդյունք է
ստացվել,
գ) կանխատեսել բնության վրա մարդու գործունեության ազդեցության բոլոր հնարավոր
հետևանքները: Այս խնդիրն առավել կարևորվեց այն պատճառով, որ բնության վրա անխոհեմ
ազդեցության հետևանքով Երկրագնդի տարբեր մասերում առաջացան բազմաթիվ
բացասական երևույթներ: Դրանցից են, օրինակ` Սևանա և Արալյան լճերի ջրի մակարդակների
իջեցումն ու դրա հետևանքով առաջացած էկոլոգիական ծանր իրավիճակը կամ էլ` Աֆրիկայի
անապատային տարածքի ընդարձակումը սավաննաների տարածքի հաշվին:

Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել «Աշխարհագրության» Հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշաված օրինակները հիմնավորել:

Տնտեսագիտությունը, պատմությունը, սոցիոլոգիան, քաղաքագիտությունը, ժողովրդագրությունը: Այս գիտությունները կապված են աշխարհագրության հետ:

5 բնական գիտություն- կենսաբանություն, ֆիզիկա, էկոլոգիա, բուսաբանություն,երկրաբանություն

5 հասարակական գիտություն-պատմություն, քաղաքագիտություն, ժողովրդագրություն, սոցոլոգիա, մարդաբանություն:

Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները: Նշեք կոնկրետ մի քանի օրինակ:

Աշխարհագրությունը մեծ դեր ունի մարդու կյանքում:Այն պետք է գալիս կյանքի մի շարք բնագավառներում:Աշխարհագրությունը ուսումնասիրում է մեր աշխարհը, թե որտեղ ենք մենք ապրում, և շատ կարևոր է իմանալ:Անգամ առօրյա կյանքում պետք է գալիս աշխարհագրության իմացությունը, որպեսզի ճանաչենք մեր շրջակա միջավայրը օգտակար և վնասակար գործոնների մասին:

Պարզել սովորողների տեղեկացվածության մակարդակը կորոնավիրուսի վերաբերյալ:

Ինչպես կորոնավիրուսը օգնեց բացահայտել Հայաստանը

Կորոնավիրուսները հայտնաբերվել են անցյալ դարի 60-ական թվականներին, սակայն վերջին տասնամյակում ի հայտ են եկել նոր տարատեսակներ:
Ենթադրվում է, որ (կորոնավիրուս) 2019-nCoV-ով վարակված առաջին մարդիկ առընչություն են ունեցել Չինաստանի Ուհանա բնակավայրի ծովամթերքի շուկայի հետ: Այդ մարդիկ 2019-ի դեկտեմբերին սկզբին կամ աշխատել են այդ շուկայում կամ` այցելել: Բացի ծովամթերքի մեծ տեսականուց, վերոհիշյալ շուկայում վաճառում են ընտանի թռչուններ, չղջիկներ, օձեր և Չինաստանում սննդի մեջ օգտագործվող այլ կենդանիներ:
Փոխանցումը տեղի է ունենում կոնտակտի ժամանակ, անմիջական հպման (ձեռքերի միջոցով) կամ օդակաթիլային ճանապարհով (հազ, փռշտոց): Արտաքին միջավայրում վիրուսը կենսունակությունը պահում է մինչև 3-6 ժամ:
Միջինասիական շնչառական համախտանիշի գաղտնի՝ ինկուբացիոն շրջանը տևում է 2-14 օր: Հիմնական ախտանշաններն են՝
  • տենդը
  • հազը
  • շնչարգելությունը
Հատկապես ծանր ընթացք է ստանում վիրուսի պատճառով զարգացած թոքաբորբը:
Բացի տենդից, հազից և շնչարգելությունից նկատվում են նաև ընդհանուր ախտանշաններ՝ թուլություն, աշխատունակության անկում, քթահոսություն, փռշտոց և այլն:
Ախտորոշումն արվում է համապատասխան թեսթերով:

Պարզել արդյոք կա դրական ազդեցություն իրենց առօրյա գործունեության մեջ։

Իմ առորյա գործունեության մեջ կա դրական ազդեցություն, քանի որ ես խնամում եմ ծառերը և ծաղիկները նաև տարբեր բույսեր, որոնք հանդիսանում են թթբածնի աղբյուրներ:Հատկապես կապված կորոնավիրուսային համաճարագի սահմանված կանոններին, կարողացա դրական ազդեցություն ունենալ իմ առորյա գործունեության մեջ:

Քննարկել Հայաստանում ունեցած իրենց ճամփորդությունները և ծանոթանալ իրենց տպավորություններին։

Ճամբորդությունների արդյունքում ես կարողացա ավելի յուրովի ճանաչել Հայստանը:Ճամբորդության ժամանակ ես ավելի շատ տեղեկություններ ստացա Հայաստանի պատմամշակութային վայրերի մասին, և շատ հետեաքրքիր և լավ օր անցկացրի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *