Հասարակագիտություն

Պետություն

Պետություն, որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։

Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո[1]։ Պետությունները կարող են լինել սուվերեն (ինքնիշխան) և ոչ սուվերեն (ոչ ինքնիշխան)։ Օրինակ, դաշնային (ֆեդերալ) պետությունները դաշնային (ֆեդերալ) միությունների անդամ են, և միայն մասնակիորեն են սուվերեն, բայց, այնուամենայնիվ պետություններ են։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության (հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետության մեջ[2]։ Այն պետությունները, որոնք ինքնիշխան են, հայտնի են որպես սուվերեն պետություններ։ Ամերիկյան անգլերենի կրողները հաճախ պետություն և կառավարություն տերմինները օգտագործում են որպես հոմանիշներ, որտեղ երկու բառերն էլ ենթադրում են կազմակերպված քաղաքական խմբի առկայություն, որը որոշակի տարածքում իրականացնում է իշխանություն։ Շատ հասարակություններ պետությունների կողմից կառավարվել են հազարամյակներով, մինչդեռ որոշները եղել են պետականազուրկ հասարակություններ։ Ժամանակի ընթացքում կառավարման բազմաթիվ ձևեր են զարգացել՝ իրենց գոյության իրավունքը հիմնավորելով ամենատարբեր արդարացումներով( ինչպես օրինակ Թագավորների աստվածային իրավունքը, հասարակական պայմանագրի տեսությունը և այլն)։ 21-րդ դարում ժամանակակից ազգ֊պետությունը պետության գերիշխող ձևն է, որի սուբյեկտ է հանդիսանում ժողովուրդը։

Պետությունների տեսակներ

Պետությունները կարող են համարվել սուվերեն, եթե նրանք կախված չեն կամ չեն հանդիսանում որևէ այլ իշխանության կամ պետության սուբյեկտ։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության (հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետության մեջ[1][27]։ Շատ պետություններ դաշնային պետություններ են, որոնք մաս են կազմում դաշնային միության։ Դաշնային պետությունը դաշնության մաս կազմող տարածքային և սահմանադրական համայնք է(օր․՝ Շվեյցարիա)։ Նման պետությունները տարբերվում են սուվերեն պետություններից նրանով, որ իրենց սուվերեն իշխանության մի մասը փոխանցել են դաշնային կառավարությանը։ Ոմանք սովորաբար և հաճախ հեշտությամբ պետությունները դասակարգում են ըստ իրենց տեսանելի կառուցվածքի և կենտրոնացվածության։ Ազգ֊պետության կոնցեպցիան, որը տեսականորեն կամ գաղափարապես համարժեք է «ազգին», մեծ տարածում ձերք բերեց 20֊րդ դարում Եվրոպայում, բայց հազվադեպ էին հանդիպում այլ վայրերում կամ այլ ժամանակներում։ Այնուամենայնիվ, որոշ պետություններ ձգտում են ընդգծել իրենց բազմամշակութային կամ բազմազգ ազգային հատկանիշները (օրինակ, Հաբսբուրգյան Ավստրո֊Հունգարիա կամ Խորհրդային Միություն) և մատնանշել են միավորող հատկանիշներ, ինչպիսիք են ինքնավարությունը (ավտոկրատիա), միապետական լեգիտիմությունը կամ գաղափարախոսությունը։ Կայսերական (իմպերիալիստական) երկրները երբեմն խթանում են ռասսայական գերազանցության հասկացությունը։

Պետություն և երկիր

Թեև երկիր և պետություն հասկացությունները հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ, այնուամենայնիվ, դրանք էականանորեն տարբերվում են։

Պետություն հասկացությունը վերբերում է որոշակի տարածքում հիմնված կառավարման քաղաքական համակարգին, այն դեպքում, երբ երկիր հասկացությունը ավելի շատ վերաբերում է մշակութային, ընդհանուր աշխարհագրական և այլ գործոններին։ Երկիր տերմինը նաև ավելի քիչ պաշտոնական է։ Նման տարբերություն կա նաև անգլերենում՝ country (որը մոտ է երկիր հասկացությանը) և state (պետություն) բառերի միջև, չնայած որոշ դեպքերում կախված կոնտեքստից՝ նրանք կարող են միմյանց փոխարինել:

Պետական կառավարման ձևեր

Պետության սահմանումը միջազգային իրավունքի մեջ

2013 թվի դրությամբ դեռ գոյություն չունի «Պետություն» հասկացության իրավաբանական միացյալ սահմանումը, որը ճանաչվի գիտության և աշխարհի բոլոր երկրների կողմից։ Համաշխարհային խոշորագույն կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը, չունի այս կամ այն կազմավորումը պետություն համարելու կամ չհամարելու համար համապատասխան լիազորություններ։ «Նոր պետության կամ նոր կառավարության ճանաչումը մի գործողություն է, որը կարող են իրականացնել կամ հրաժարվել իրականացնելուց միայն կառավարություններն ու պետությունները։ Որպես կանոն, այն նշանակում է դիվանագիտական հարաբերությունների ձևավորման պատրաստականությունը։ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը պետություն չէ և կառավարություն չէ, այդ պատճառով այն չունի ոչ մի լիազորություններ՝ ճանաչելու կամ չճանաչելու այս կամ այն պետությունը կամ կառավարությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *