Հայոց լեզու

Կետադրել տեքստը

Սեղանի գլխին ՝ փառահեղ բազմոցի մեջ, նստած էր Մամիկոնյան տիկինը՝ պճնված ճոխ արդուզարդով դեմքի արհամարհական արտահայըությամբ։ Նրա աջ կողմում նստած էր Սահակ Պարթևը ՝ հաղթանդամ, բարձրահասակ, փարթամ բեղ-մորուքով, ձախ կողմում ՝ Մեսրոպ Մաշտոցը ՝ միջահասակ, նրբակազմ, աշխույժ հայացքով մի երիտասարդ՝ երեսուն-երեսունմեկ տարեկան։ Սահակից աջ՝ երրորդ աթոռին, նստած էր Սամվելը՝ սփրթնած, մտահոգ, կողքին ՝ Արբակը ՝ Սամվելի դայակը։

Արծաթյա ժանեկահյուս սկահակների մեջ փայփլում էին արևեկյան պես-պես աղանդերներ ՝ չոր միրգ, քաղցրավենիք, խաղող ՝ արցունքի պես վճիտ ողկույզներով, սերկևիլ՝ հոտոտելիքը գրգռող բուրմունքով։

Տրված բառախմբից ընտրել բառեր որոնց միքցումով ստացվեն անձնանուններ

Վարդ, արեգ, շատ, այր, նազ, արև, հուր, ակ, գես, անուշ, ժիր, ծով, աչք, նոր, նար, երես, ալ, սև, մայր, լուսին, կաթ, թագ, շող, պետ, ազգ, խաժ, լույս, հայր։

Արեգնազ, Վարդանուշ, Ժիրայր, Վարդգես, Ծովինար, Ալվարդ, Ազգանուշ, Լուսերես, Լուսնակաթ, Շողակաթ, Վարդապետ, Արևշատ, Լուսնթագ, Հայրապետ, Մայրանուշ, Հրանուշ, Սևակ, Հրաչ, Խաժակ, Ծովակ, Հրակ, Հրայր, Վարդերես, Լուսերես, Նորայր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *