Հայոց լեզու

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս։ Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին, հունիսին անուշանում էին։ Հուլիսին, օգոստոսին այնպիսին էին լինում, որ մեղր էր դառնում, մատերնիս իրար էր փակցնում: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ էին դառնում։ Ճյուղերը մնում էին, կամ, գետին էին թափվում։ Չամիչներեն էլ անուշ։ Մինչև Վարագա խաչերը իրենք իրենց ընկնում էին, կամ նորից էին բուսնում։

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։ Մայիսից առաջ կհարդարում էինք ծառերի տակը։ Խիճ կամ խոտ չպիտի մնար։ Ծեփիչով ծեփում էինք։ Լողով հարթփցնում էինք։ Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը: Այսինքն՝ գետեզերքի տերևների, ուռիների, եղեգների ճյուղերով փակում էինք։ Հողով ծեփում էինք։ Փապուղի էինք անում, որպեսզի թթերը առուները չընկներին ու գետը չտաներ։ Գոմաղբով սնուցում էինք արմատերը, ամեն յոթերորդ օրը ռոգում էինք, ջրով ողողում։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *