Վիլյամինա Ֆլեմինգ

Վիլյամինա Ֆլեմինգ

Վիլյամինա Փաթոն Սթեվենս Ֆլեմինգ (անգլ.՝ Williamina Paton Stevens Flemingմայիսի 15, 1857ԴանդիԴանդիԱնգուսԱնգուսՇոտլանդիաՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն– մայիսի 21, 1911ԲոստոնԱՄՆ), շոտլանդացի աստղագետ, իր ամբողջ կարիերայի ընթացքում նա մասնակցել է աստղերի նշանակումների միասնական համակարգի վրա և կատալոգներում է ընդգրկել հազարավոր ասղեր և աստղագիտական ուրիշ օբյեկտներ:Վերջիններիս թվում հատկապես կարելի է նշել նրա կողմից 1888 թվականին հայտնագործած Ձիու Գլուխ միգամածությունը:

Ֆլեմինգը ծնվել է Դանդի քաղաքում (Շոտլանդիա), Ռոբերտ Ստիվենսոնի և Մերի Ուոլկեր Ստիվենսի ընտանիքում: Նա սովորել է Դանդիի պետական դպրոցներում և 14 տարեկանում դարձել է աշակերտ-ուսուցիչ Փոխադարձ կրթման դպրոցում: Դպրոցը ավարտելուց հետո ամուսնացել է Ջեյմս Օրր Ֆլեմինգի ( James Orr Fleming ) հետ, և հետագայում, երբ նա 21 տարեկան էր, ամուսինները տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաք: Այդ ժամանակ նա հղի էր որդով՝ էդուարդով: Ամուսինը լքեց նրան, և նա ստիպված էր աշխատանք որոնել, որպեսզի կերակրեր իրեն և որդուն:

Նա սկսում է աշխատել պրոֆեսոր Էդուարդ Չարլզ Փիքերինգի տանը, որպես սպասուհի: Փիքերինգը, որը այդ ժամանակ աշխատում էր Հարվարդի աստղադիտարանում, հիասթափվել էր արական սեռի օգնականներից, ըստ ավանդույթի սրտնեղած ասել է, որ իր սպասուհին ավելի լավ կկատարեր նրանց աշխատանքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *