ԳԵՆ։ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԾԱԾԿԱԳԻՐ։ԳԵՆԱՅԻՆ ԻՆԺԻՆԵՐԱ։

Գենը  (հին հունարեն genos-ծագում)  տրիպլետների (կոդերի) հավաքակազմ է, որը որոշում է որոշակի սպիտակուցի կառուցվածքը։
Տրիպլետներն իրենցից ներկայացնում են նուկլեոտիդների (ԴՆԹ-ի մոնոմերների) եռկյակներ։ Հենց դրանք էլ ծածկագրում են սպիտակուցի ամինաթթուները։

Գենը  համարվում է ժառանգականության տարրական և ֆունկցիոնալ միավոր, որը որոշում է օրգանիզմի առանձին նորմալ կամ ախտաբանական հատկանիշի զարգացումը։

Գենի նուրբ կառուցվածքի բացահայտումը նախադրյալ էր մի օրգանիզմից դեպի մյուսները գեների տեղափոխման, այսինքն գենային ինժեներայի զարգացման համար։ Դրա նպատակն է նոր ժառանգական հատկություններով առանձնյակների ստեղծում։

Հենվելով գենային ինժեներայի նվաճումների վրա, կենսաբանության մեջ աաջացել է հորմոնների, ամինաթթուներ, սպիտակուցների և այլ անհրաժեշտ նյութերի արդյունավետ ստացման նոր բիոտեխնոլոգիական ուղղություն։ Արդեն ստացվել են մարդու ենթաստամոքսային գեղձի ինսուլին, և հիպոֆիզի (մակուղեղ) սոմատոտրոպին հորմոնի համապատասխան գեները, փոխպատվաստված աղիքային ցուպիկի շտամների վրա։ Մեծ հաջողություններ կան գյուղտնտեսության մեջ, որտեղ ստացվել են օդի ազատ ազոտը ֆիքսող գյուղատնտեսական կուլտուրաներ՝ օրինակ լոլիկը։
Բժշկության մեջ չի բացառվում հիվանդ օրգանիզմը մուտանտ գեներից ազատելը, նորմալ գենի փախպատվաստելու հնարավորությունը։
Ապագայում գենային ինժեներիան կօգնի մարդկությանը ազատվելու ժառանգական հիվանդություններից։
Դրա հնարավորության մեջ համոզում է այն փաստը, որ հաջողվել է մկան գլոբին սպիտակուցի գենը տեղափոխել կապիկի բջիջների մեջ, և նրանց մեջ սկսվել է մկան սպիտակուց սինթեզվել։
Գալակտոզեմիայով հիվանդց(հիվանդություն, որի ժամանակ մարդը չի յուրացնում կաթի գալակտոզ շաքարը) մարդու բջիջների մեջ մտցվել է գալակտոզա յուրացնելու գեն, և բջիջները սկսել են յուրացնել այն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *