Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները

1․  Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները: Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից:

Աշխարհագրական թաղանթի առավել խոշոր զոնալ միավորներն են աշխարհագրական
գոտիները, որոնք հիմնականում ձգվում են արևմուտքից արևելք, և որոնց
առանձնացման հիմքում դրված են ջերմային պայմաններն ու մթնոլորտի ընդհանուր
շրջանառության առանձնահատկությունները (տիրապետող օդային զանգվածի
աշխարհագրական տիպը): Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական
գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում` մերձհասարակածային,
արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բևեռային: Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական գոտիների միջև և, ի տարբերություն դրանց, չունեն իրենց տիրապետող օդային
զանգվածները:

2. Ինչո՞վ են նման և տարբեր աշխարհագրական գոտին ու աշխարհագրական զոնան:

Զոնայականության գլխավոր պատճառը Երկրի գնդաձևությունն է, որի հետևանքով, ըստ աշխարհագրական
լայնությունների, արեգակնային էներգիան բախշվում է անհավասարաչափ:

3. Ի՞նչ է զոնայականությունը և ազոնայականությունը:

Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու
դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է: Աշխարհագրական թաղանթի
զարգացման գործընթացի մեջ կարևոր են նաև ազոնալ (ոչ զոնայական) երևույթների
դերը, որոնց ծագումն ու զարգացումը կապված է ոչ թե Արեգակի, այլ երկրագնդի ներքին
ջերմության հետ: Աշխարհագրական առումով ազոնալ երևույթներից առանձնապես
կարևոր են երկրակեղևի տարաբնույթ շարժումները, որոնց հետ կապված են լեռնային
համակարգերի գոյացումը, հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը և այլն:

4. Ի՞նչ է վերընթաց գոտիականությունը: Ինչո՞ւ են փոխվում բնության բաղադրիչները ըստ բարձրության:

Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է, ըստ բարձրության,
կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման
հետ: Այս օրինաչափությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի նշանավոր
աշխարհագրագետ, բնախույզ և ճանապարհորդ Ա. Հումբոլդը, երբ 1799–1804 թթ.
ճանապարհորդում էր Հարավային Ամերիկայով: Աշխարհագրական առումով ազոնալ երևույթներից առանձնապես
կարևոր են երկրակեղևի տարաբնույթ շարժումները, որոնց հետ կապված են լեռնային
համակարգերի գոյացումը, հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը և այլն: Այդ բոլոր
երևույթներն անընդհատ փոխում են ջրի և ցամաքի բաշխվածությունը, նրա ներքին
կառուցվածքը` համապատասխան փոփոխություններ մտցնելով նաև բնատեսքերի
(լանդշաֆտ) մեջ: Լեռնային շրջաններում զոնայականությունը կարծես վերանում է՝ իր
տեղը զիջելով ազոնալ վերընթաց գոտիականությանը: Դա այն երևույթն է, երբ բնական
բաղադրիչները և բնատարածքային համալիրները փոխվում են ըստ բարձրության:

5. Պատկերե՛ք հասարակածային գոտում գտնվող երևակայական մի շատ բարձր լեռ և նրա վրա սխեմատիկորեն ցո՛ւյց տվեք այն բոլոր գոտիները, որոնք հարթավայրերում տարածվում են հասարակածից մինչև բևեռները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *