Ճամփորդություն դեպի Գյումրի

Ճամփորդության հղումը`

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Շիրակի մարզ, քաղաք Գյումրի

Ուսումնասիրությունը կատարել եմ գյումրեցի նկարչուհի Երանուհի Արշակի Ասլամազյանի մասին։ Նկարչուհին իր ստեղծագործական կյանքում կերտել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ և պաննոներ։

Ավելին կարող եք կարդալ ներքևում, որտեղ զետեղված է նկարչուհու թե՛ անձնական, թե՛ ստեղծագործ կյանքի մասին։

 

 

Գյումրին Հայաստանում իմ ամենասիրելի քաղաքներից է։ Բազմիցս եղել եմ Գյումրիում, այնտեղ մասնակցել միջազգային երաժիշտ կատարողների մրցույթին` արժանանալով դափնեկրերի։ Գյումրին առաջին հերթին ինձ գրավել է իր ուրույն և ինքնատիպ ճարտարապետությամբ, իր հյուրընկալությամբ `ինչին ականատես եմ դարձել Գյումրիում իրականացվող հյուրախաղերի  ժամանակ, որտեղ մյուզիքլի մասնակից էի։

Գյումրին հուշերի մեջ պատկերվել է որպես հույսով լի և անկոտրում քաղաք։ Համոզված եմ, որ այս անգամ ևս ընկերներիս Գյումրիում կանցկացնեմ հրաշալի ժամանակ։

Երանուհի Արշակի Ասլամազյան (ապրիլի 15 (28)1909Բաշ-ՇորագյալԿարսի գավառԿարսի մարզԿովկասյան երկրամասՌուսական կայսրություն– փետրվարի 41998ՄոսկվաՌուսաստան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965)։

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի քույրն է։

Կենսագրություն

Ինքնադիմանկար: Երեք տարիք

ՀԽՍՀ ժողովրդական նկարչուհի Երանուհի Արշակի Ասլամազյանը ծնվել է 1910 թվականի ապրիլի15-ին` Կարսի մարզի Բաշ-Շիրակ գյուղում։ Լենինականում ապրել է մինչև 1927-1928 թվականները։ 1929 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը (դասատուներ` Սեդրակ ԱռաքելյանՍտեփան Աղաջանյան), 1939 թվականին՝ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (Ա. Օսմյորկին, Ա. Սավինով)։

Ստեղծել է բնանկարներնատյուրմորտներդիմանկարներպաննոներ։

Նկարչուհու գիտակցության մեջ Արարատն ասոցացվում է անցողիկի և հավերժի տրամախաչման ռուբիկոնի հետ։

Երանուհի Ասլամազյանի արվեստը լի է բարձր ճաշակով կազմակերպված զուսպ, նուրբ գունային անցումներով, հարուստ կենսափիլիսոփայական շերտերով, որտեղ նա փորձել է բացահայտել անգամ շերտերի ստվերները։ Երանուհի Ասլամազյանն իր արվեստով մեծ ուշադրություն է դարձրել մարդու հոգեվիճակին, կարևորել աշխատանքը։ Նրա մոտիվները կարծես մշտապես կրկնվող, բայց ամեն անգամ նոր ստեղծագործական խնդիրներ հետապնդող և նոր լուծումներ առաջարկող թեմաներ են,որոնց նպատակն է ոչ թե հանդիսատեսին որևէ եզրակացության հանգեցնելը, այլ թույլ տալ մտածելը։ Երանուհի Ասլամազյանը Լենինականում ապրել է մինչև 1927-1928 թվականները, երկար տարիներ ապրել է նկարչական ստուդիան / մանկավարժներ` Յուլ. Վերժբիցկայան, Ել. Պատկանյանը/, Երևանի գեղարվեստական-արտադրական տեխնիկումը / դասատուներ` Ս. Առաքելյան, Ս. Աղաջանյան, Մոսկվայի ՎԽՈՒՏԵԻՆ-ը/ դասատուներ `Ս. Դրևին, Մ. Լարիոնովա, Բ. Մուխինա, Կ. Պետրով –Վոդկին/, Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան/ Ա. Օսմյորկին, Ա. Սավինով/: Երանուհի Ասլամազյանի աշխատանքները պահվում են բազմաթիվ թանգարաններում՝ԼոնդոնՍոֆիաԲեռլինԼենինգրադՎենետիկՏոկիոԴելի և այլն։

«Ես նրան ասացի, որ ընդամենը մեկ հարց ունեմ. «Արդյո՞ք ես իրավունք ունեմ սովորելու, եթե իմ հայրն ուներ ջրաղաց, որն ինքն էր կառուցել և հետո հանձել էր այն պետությանը»։ Կարճ դադարից հետո նա պատասխանեց. «Իհարկե, սիրելիս, դու ունես իրավունք սովերելու և ոչ միայն դու այլ քեզ նման շատ-շատերը։ Դուք չպետք է վճարեք ձեր ծնողների մեղքերի համար։ Այս հարցը վաղուց հասունացել է և ես կփորձեմ օգնել ձեզ։ Հետո նա իր գրասեղանին դրված տուփի միջից մի թղթի կտոր հանեց, երկու հեռախոսահամար գրեց և տվեց ինձ։ «Վաղն առավոտյան գնա ВХУТЕМАС ։ Եթե քեզ դասի չթողնեն, զանգահարիր ինձ:»

Ե. Ասլամազյանը մահացել է 1988 թվականին, փետրվարի 4-ին։ Թաղված է Մոսկվայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *