Բնութագիր

Բնութագիր Վահե Ավետիսյանի

Վահեն սովորում է «Մխիթար Սեբաստացի» քոլեջում՝ որպես գրաֆիկ դիզայներ։ Ունի պահանջված բոլոր ունակություններն ու գիտելիքները։ Ունի ընդօրինակելի բնավորության գծեր, հեշտությամբ նվիրվում է իր աշխատանքին և այն անում հնարավոր ամենալավ ձևով։ Տեղեկացված է տարբեր մասնագիտական ոլորտներից և բնագավառներից, սիրում է անընդհատ որևէ նոր բան ուսումնասիրել և շատ է զբաղվում ինքնակրթությամբ։ Աչքի է ընկնում իր հետաքրքիր մտածողությամբ և տարբերվող հայացքներով, ինչն ամենակարևորն է իր մասնագիտական ոլորտում։

Նրա բնավորության էական գծերից են աշխատանքը պլանավորելու և կազմակերպելու ունակությունը, պատասխանատվությունն ու կարգապահությունը։ Նա անկախ իր գտնվելու վայրից՝ նա կարող է լավագույնս դրսևորել իր տաղանդն ու ունակությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *