Համացանցը մեր կյանքում սոցիալական հարցման արդյունքները

Հետազոտության համար նախատեսված հարցեր
Այս հարցումը պատրաստվել է Քաղ․ սոց․ հիմունքներ առարկայի շրջանակներում, և նպատակ ունի հետազոտել մարդկանց կարծիքը համացանցի մասին։ Թեման վերաբերում է Համացանցին, քանի որ թեման արդի է հատկապես մեր ՝ ուսանողներիս կյանքում։
Հարցման նպատակն է ծանոթանալ ուսանողների կարծիքին համացանցի վերաբերյալ, պարզել, թե արդյո՞ք ուսանողները և ծնողները տեղյակ են համացանցից սպառնացող վտանգների մասին, և տեղյակ են արդյո՞ք դրանից պաշտպանվելու եղանակներին։
Շնորհակալություն հարցմանը մասնակցելու և ժամանակ տրամադրելու համար։

Հարցմանը մասնակիցների քանակը – 145

Հարցմանը մասնակիցների սեռը ՝

124- իգական

21-արական

124- արական, 24 – իգական։

Հարցմանը մասնակիցների զբաղվածությունը

Ծնող-67

Դասավանդող-13

Աշակերտ-17

Ուսանող-41

Դասախոս-1

Զինվոր-1

Այլ-5

Տարիքը՝

51 Մասնակից 15ից -25 տարեկան են։

Մարդկանց գերակշիռ մասը ՝ 87,6% – օգտվում է սոց-ցանցերից, 11 %  երբեմն, իսկ ոչ պատասխանը ամենաքիչ տոկոսային հարաբերությամբ վերջին տողում է։

Հարցվողների մեծամասնությունը կարծում է որ այո, (86.2 %), իսկ 13.8% կարծում է որ ոչ։

Այս հարցին կրկին հարցմանը մասնակցած մարդկանց գերակշիռ պատասխանն է այո ՝ 95,2%, միայն 7 հոգի է կարծում որ համացանցի չարաշահումը հատկապես երեխաների շրջանում չի կաորղ առաջացնել առողջական խնդիրներ։

Քանզի հարցման մասնակիցների մեծ մասը Սեբաստացի կրթական համալիրի անդամ են, բնականաբար տեղյակ են, որ համացանցը կարող է տեղեկատվական ուսումնական միջոց ծառայել ուսանողների համար։ (95,9%)

4.1% – ը ՝ այն է 6 հոգի, կարծում են հակառակը։

Մարդկան մեծամասնությունը ընտրել է Youtube հարթակը, քանի որ հարցմանը մասնակցել են ծնողներ կարծում եմ, որ այդ պատճառով է պայմանավորված։ Ուսանողների մեծ մասը ևս օգտվում է Youtube-ից քանի որ այն հիանալի հարթակ է ինքնակրթման համար։ Հետո գալիս են սոցիալական անձնական էջերը համապատսխանաբար ՝ insragram, facebook, pinterest, linkdin: Հատկապես զարմացնող, որ ներկայիս համաշխարհային հռչակ ունեցող, և անգամ  Youtube-ին անցած Tik Tok-ը քիչ տոկոսային հարաբերություն ունի։ Մնացածին կարող եք ծանոթանալ նկարում բերված վերլուծությունից։

Սոցիալական մեդիան լա՞վ հարթակ է բարձրաձայնելու համար:

145 հարցվողներից մեծամասնությունը կարծում է որ այո, և որ պետք է սոցիալական մեդիայում մարդկանց ձայնը հասանելի լինի։ Կան բազմաթիվ միջերկրային, ռասսային խնդիրներ, որոնց հանրայնացման համար լավագույն հարթակը ինտերնետն է։

Նաև կարծում էին պատասխաններ ինչպես ՝ նայաց հարցի տեսակից և այլ տարբերակներ։

Մարդկանց մեծամասնությունը կարծում է որ հնարավորինս քիչ ՝ 30րոպեից – 2 ժամ առավելագույնը, ինչը բավականին ուրախացնող փաստ է։ Դրան հետևում է 2-3 ժամը, որոնք նախընտրում են ուսանողները։ Տոկոսային ամենաքիչ արդյունքներն են կես ժամ, նայած տրամադրության և աշխատանքի և այլն։

Ինչպե՞ս ծնողները կարող են պաշտպանել իրենց երեխաներին սոցիալական լրատվամիջոցների բացասական ազդեցությունից:

Մեծամասնությունը կարծում է, որ պետք է բաց երկխոսություն երեխաների հետ, ինչը ուրախացրեց ինձ։

Այնուհետև երեխաներին տեղեկացնել ինտերնետից սպառվող վտանգների և ռիսկերի մասին։

Ծնողների մեծամասնությունը կարծում է, որ պետք է արգելափակվի որոշ կոնտեկներ, սահմանափակումներ դրվեն, որոշ սոցիալական էջերի բլոկավորում, հետևել երեխային և այլն։

Երեխաների համար սոցիալական կայքի ստեղծում. ըստ Ձեզ ինչպե՞ս պետք է լինի այն:

Մարդկանց մեծ մասը կարծում է, որ այն պետք է լինի ուսուցողական, հետաքրքիր, զերծ լինի գովազդներից,

Լինի տարիքային,հետաքրքիր նյութերով լի և սահմանափակ, կրթող և ապահով։
Նաև մեծ մասը կարծում է, որ պետք է արգելվի 13 տարեկանից փոքր երեխախաներին պետք է արգելվի։
Զգալի թվով պատասխաններն էին, որ այն լինի հետաքրքիր, ուսուցողական, ապահով, սահմանափակ և զարգացնող։ Իհարկե ուրախալի է լսել թվարկված պատասխանները ծնողների կողմից, բայց և ավելի ուրախալի, երբ դրանք գրում են ուսանողները և հենց իրենք ՝ երեխաները։ Կան մարդիկ, որ կարծում էին, որ մինչև 13 տարեկանները չպետք է օգտվեն ինտերնետից։
Ալյ հարցերի վերլուծությունը հղմամբ՝

Приглашение на вечеринку (Ответы) – Ответы на форму (1) 

Այս հարցին մասնակիցների մեծամասնությունը պատասխան չգիտեր, ինչը բավականին տխրեցնող փաստ է։ Բացի տեղեկություններ ստանալուց, ինքնակրթվելուց, և ժամանց անցկացնելուց պետք է նաև կարողանան գումար աշխատեն համացանցից, և կարողանալ ճիշտ օգտագործել համացանցը։

Բայց և կային այլ պատասխաններ, որոնք վկայում էին որ հարցվողների փոքր մասը գիտի համացանցից գումար աշխատելու ձևերը։ Հիմնականում գերակշիռ մաս էին կազմում գովազդը, ֆրիլանս աշխատանքը, օնլայն մարքեթինգը, և այլ էջեր որոնցով կարելի է որոշակի աշխատանք կատարելու դիամց ստանալ գումար։

Հարցվողների մեծամասնությունը գիտի հարցի պատասխամը և ճիշտ պատկերացում ունի համացանցից սպառնացող վտանգների մասին։ Հիմնականում ահաբեկիչները գումար են խոստանում և անձնական տվյալներ են ուզում, ինչով հետագայում խաբում և գումար են կորզում։

Այս հարցման պատասխանները լավ են, քանի որ հատկապես այս դարում, երբ կան բազմաթիվ ահաբեկիչներ, ովքեր ամեն օր հարձակումներ են գործում մարդկաց  վրա և գումար են վերցնում և պահանջում։ Այս շրջանում մարդիկ էլ ավելի իրազեկված պետք է լինեն։

Հարցման ընդանուր արդյունքում պարզվեց, որ մարդիկ ինչ որ չափով տեղյակ են համացանցից օգտվելու, գումար վաստակելու, ճիշտ օգտագործման և պաշտպանվելու միջողներից։ Դա ինչ խոսք ուրախալի հանգամանք է հատկապես 21-րդ դարում, երբ աշխարհը լի է համացանցային հակերներով։ Սոցիալական ցանցերը ևս մեծ դեր ունեն հարցվողների կյանքում, նրանց մեծամասնությունը օգտագործում է Youtube, Instagram և Facebook: Հարցվողները սառն են դատում նաև համացանցից օգտվելու կանոնները, օրինակ ՝ կարծում են որ օրվա մեջ համացանցից պետք է օգտվել մաքսիմալ քիչ քանակությամբ, հատկապես եթե դա ուսումնական և զարգացման աղբյուր չի հանդիսանում։ Ծնողները իրենց հերթին ևս քաջատեղյակ են իրենց երեխաներին համացանցի վտանգներից պաշտպանելու մասին, ինչը և՛ չի սահմանափակում երեխային, և՛ ճիշտ մոտեցում է դրսևորում երեխայի հոգեբանական վարքի նկատմամբ։ Նարանք նաև շահագրգռված են, որ երեխաների համար սոցիալական կայքի ստեղծումը լինի ոչ միայն զվարճալի, այլ և ուսուցողական և հետաքրքիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *