Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Երեկ ես ունեցա քոլեջում ունեցած ամենահիշարժան և հետաքրքիր ճամփորդություններից մեկը։ Առավոտյան շարժվեցինք, և հասնելուն պես սկսեցինք քայլել, ճանապարհը երկար էր և դժվար, սակայն ամեն ինչ այնքան ուրախ էր անցնում, որ անգամ չէինք էլ նկատում թե ինչպես է ժամանակը անցնում։ Վեջապես հասանք մի շատ գեղեցիկ լեռների շարանի, ինչը իսկապես զարմացրեց ինձ, և շատ գեղեցիկ էր։ Հանգստանալուց և նկարելու հետո շարժվեցինք դեպի Մեծ Շարան լեռը։ Բարձրացանք լեռը, որտեղ մի գեղեցիկ մատուռ կար ՝ որտեղ և մենք մոմ վառեցինք։ Մի փոքր հանգստանալուց հետո գլորվելով իջանք լեռը և շարժվեցինք դեպի փոքր Շարան լեռը։ Փոքր Շարանը, ի տարբերություն մեծ Շարանը ավելի հեշտ էր գագաթին հասնելը։ Ճանապարհը էլ ավելի հետաքրքիր դարձավ երբ 2֊րդ կուրսի ուսանողների հետ սկսեցինք ծանոթանալ և տարբեր ժամանցային խաղեր խաղալ։ Ինձ համար բացահայտում էին նրանք, ընկերացանք և կրկին շարունակեցինք մեր ճանապարհը արդեն դեպի գյուղ։ Գյուղ հասնելուն պես նկատեցինք գյուղի բնակիչներին և նրանց կենդանիներին։ Շրջեցինք գյուղով մեկ, և արդեն երբ քայլել էինք ավելին քան 7 ժամ, հետ վերադարձանք դեպի Երևան։ Չնայած նրան որ շատ հոգնած էինք, սակայն դա չխանգարեց մեզ հետաքրքիր և զվարճալի ժամանակ անցկացնելու համար։ Հետ վերադարձի ճանապարհը շատ կարճ էր թվում։ Ինչքան էլ որ ուզեցինք որ երկար տևեր մեր ճանապարհը, սակայն ամեն ինչ ունի իր տրամաբանական ավարտը։ Այս ճամփորդությունը յուրահատուկ տեղ գտավ իմ բոլոր հետաքրքիր ճամփորդություննեիի մեջ, և ես կարոտում եմ այդ օրը լի ուրախ զգացմունքներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *