Արատես

Օրեր առաջ ես դասընկերներիս հետ առաջին անգամ գնացել էի Արատես։ Ճանապարհին մտածում էի որ անսովոր կլինի ինձ համար  քանի որ առաջին անգամ էի մեկնում եռօրյա ճամփորդության։ Սկզբում կանգ առանք և սկսեցինք քայլարշավը։ Ճանապարհը անձրևից հետո ցեխոտ էր, բայց հակառակ դժվարություննեին քայլարշավը շատ հետաքրքիր և զվարճալի անցավ։ Ի վերջո հասանք մեր վերջնակետին ՝ մատուռին, և լսեցինք մատուռի պատմությունը, որը իդեպ շատ հին և հետաքրքիր պատմություն ուներ։ Ճանապարհին նաև հանդիպեցինք հովիվների ՝ ովքեր մեզ համեղ խորովված սունկ հյուրասիրեցին։ Մի քանի ժամ քայլելուց հետո վերջապես հասանք Արատես։ Հակառակ իմ կարծիքների հենց առաջին իսկ վայրկյանից ես հավանեցի Արատեսը, և սիրահարվեցի Արատեսի բնությանը։ Բնականաբար երկար ճանապարհ անցնելուց հետո գնացինք և մի փոքր հանգստացանք մեր հյուրատներում։ Հետո ընթրեցինք, և սկսվեց իմ ամենահետաքրքիր օրերից մեկը Արատեսում։ Մինչև ուշ գիշեր մենք ուսուցիչների հետ խաղում էինք տարբեր ժամանցային խաղեր։ Խաղերը շատ հետաքրքիր էին անցնում, և անգամ չէինք զգում, թե ինչպես է ժամանակը անցնում։ Ի վերջո երկար խաղալուց հետո գնացինք քնելու։ Առավոտյան ես ընկերներիս հետ արթնացա ժամը 7:00 ֊ ին։ Նրանց հետ սրճեցինք, և ընկեր Տիգրանի հետ մի փոքր քայլեցինք Արատեսի չքնաղ բնությունը վայելելով։ Ճանապարհին մի քանի կենդանի տեսանք և մի փոքր քայլելուց հետո վերադարձանք։ Շրջեցինք Արատեսի ճամփաներով, ծանոթացանք տարածքի հետ և այլն։ Երկրորդ օրը գնացինք գետի մոտ անցանք մյուս ափը և մտանք արջի քարանձավ ՝ որը շատ զվարճալի պատմություն ուներ։ Քայլարշավի ժամանակ նաև արջի ոտնահետք տեսանք։ Կրկին մի քանի ժամ քայլելուց հետո հասանք տուն, և մի քանի ժամ հանգստանալուց հետո նորից սկսեցինք խաղալ։ Ուսուցիչներիս և ընկերներիս հետ խարույկ վառեցինք, և մինչև ուշ գիշեր նստեցինք խարույկի մոտ,և շատ խաղեր խաղացինք։ Գիշերը 3:00 ին արդեն մնացել էինք մի քանի հոգով, զրուցում և զվարճանում էինք միասին։ Արդեն 3:30 գնացինք և մենք էլ քնեցինք քանի որ շատ հոգնած էին։ Հաջորդ առավոտը վերջինն էր Արատեսում։ Առավոտյան նախաճաշեցինք և մի փոքր զրույցից հետո ավտոմեքենան արդեն մեզ էր սպասում։ Մենք ճանապարհին գնացինք գեյզեր, Արենու գինեգործարան, և Արենիի քարանձավ, կամ ինչպես հայտնի է Թռչնի քարանձավ։ Ծանոթացանք պատմությանը և վերադարձանք Երևան։ Ես շատ շատ եմ հավանել իմ Արատեսյան ճամփորդությունը և հաջորդ անգամ անպայման կգամ իմ սիրելի Արատես…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *