Հունվարի հաշվետվություն

Հունվարյան ճամբարի շրջանակներում դասընթացներով մասնակցեցի «Սովորող-սովորեցնող» նախագծին, որը  <<Դիջիթեք>>-ի ընթացքում ներկայացրեցի որպես հայտ։

Մասնակցեցի Կորեերեն լեզվի և մշակույթի ուսումնասիրություն / Դաս 2 ին որտեղ սովորեցինք, կորեոն, ծանոթացանք Կորեայի մշակույթին և այլն:

Ես նույնպես մասնակցեցի դիջիթքի շրջանակներում կազմակերպված հանդիպումների, արարողությունների, դասընթացների։

Մասնակցեցի <<Արժեթղթերի շուկան ՀՀ-ում>> դասընթացին, որի ընթացքում ՀՀ բանկային և ֆինանսական համակարգի հետ ծանոթացում ունեցանք։ Ականատես եղանք ՀՀ ֆինանսական և բանկային համակարգը շուրջտարյա նախագծի շրջանակներում աշխատանքներին: Խոսեցինք բանկային համակարգի, վարկ և արժեթղթերի, վաճառքի հմտությունների մասին: Մասնկաիցելով նաև բիզնես մտածողության դասընթացին, ձեռք բերեցի գիտելիքներ բիզնեսի, ժամանակի ճիշտ կառավարման, նորաստեղծ բիզնես ստեղծելու ճիշտ ուղիների և մարքեթինգի մասին: Դասերը ընթացան պրեզենտացիայի տասքով, և այլ հետաքրքրություններով:

Հունվարյան ճամբար.հանդիպում-զրույց ՄԻՊ գրասենյակի աշխատակցի հետ

Մանակցել եմ Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակցի հետ, հանդիպմանը, որտեղ քննարկեցինք երեխպաների իրավուննքերը ավելին ՝ այստեղ:

Մեզ հաջողվեց ֆիլմադարանի քննարկման շրջանակում հանդիպում ունենալ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմի հետ։

Բավականին հետաքրքիր էր դիտել թեկուզ և ոչ պրոֆեսիոնալ սարքավորումներով նկարահանված, սակայն չափազանց զարմանահրաշ ֆիլմեր։ Ամեն մի ֆիլմ ուներ իր ասելիքը ուղղված դիտորթին։ Ֆիլմերը յուրովին գեղեցիկ էին, և դիտելիս առաջանում էին տարաբղետ հույզեր։ Հրաշալի է ունենալ քննարկումներ գործի վարպետների հետ։ Միասին շփվելով փոխանակել գիտելիքները միմյանց և սովորել մի նոր բան։

Մարզական ստուգատեսի շրջանակներում գնացինք սահադաշտ, որտեղ անցկացրինք շատ լավ ժամանակ, ինչպես նաև մասնակցեցի քոլեջում իրականացվող միջոցառումներին ավելին՝ այստեղ:

Բիզնես մտածողություն, Մարքեթինգ

Նախագծի շրջանակներում նաև ինքս եմ կազմակերպել նախագիծ, որը վերաբերում էր նորաստեղծ բիզնես ստեղծելուն, բիզնես մտածողության, և մարքեթինգի մասին, ավելին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Բնագիտական ստուգատեսի ընթացքում կատարել եմ աշխատանքները`

Բնագիտական ստուգատես նախագծի շրջանակներում պատրաստեցի հաց, և օճառ տնային պայմաններում, որին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *