Աշտարակի բարբառ

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով։ 

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց, կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Նանի, դ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ, վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը՝ մուռտառ»։

Առավոտյան, երբ լույսը բացվեց, մայրս տավարը դուրս հանեց, 500 գրամ բուրդ տվեց քրոջս, մի կտոր չոր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քրոջս ցույց տվեցի քարափը, գ՛նաց, կանգնեց գլխին, իլիկը մանեց. Նորից քարափը բացվեց, իլիկը ընկավ մեջը, կռացավ, տեսավ, մի պառավ կին նստած է, բարկացած ասաց. «Նա՛նի, իլիկը տո՛ւր»։ Պառավն ասաց. «Որդի՛, արի, վերցրու, տար, ես մեծ կին եմ, չեմ կարող տեղիցս կանգնել»։ Աղջիկը բարկացած ասաց. «Նանի, դ՛ուռը որտե՞ղ է»։ Ասաց. «Ձորի միջով արի»։ Աղջիկը ձորի միջով եկավ, տեսավ մի գաղտնի դուռ բաց է, ներս մտավ, կռացավ, որ իլիկը վերցնի, տեսավ, դուռը չկա, ասաց. «Նանի՛, դուռը կորցրի, ո՞ւր է»։ Նանն ասաց․ «Որդի, ապա արի, բան պետք է ասեմ։ Գնաց պառավի մոտ։ «Մի,— ասաց,— ավելը վերցրու, մեր տունը մաքրիր»։ Աղջիկը մաքրեց, վերջացրեց, պառավն ասաց, «Որդի՛, մե՞ր տունն է  մաքուր, թէ՞ ձե՞ր»։ Աղջիկը բարկացած ասաց․ «Մեր տունը մաքուր է, ձ՛եր տունը կեղտոտ»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *