Համո Սահյան «Հայաստան ասելիս» , «Հայրենիքում» Եղիշե Չարենց , «Է՜յ, ջան-հայրենիք» Ավետիք Իսահակյան համեմատություն

Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունում բանաստեղծը ներկայացնում է իր սերը հայրենիքի նկատմամբ: Համո Սահյանը գրել է ժողովրդին ավելի հասկանալի ձևով: Ի տարբերություն Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանստեղծության, որտեղ շատ են փոխաբերությունները: Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծության մեջ ինձ ավելի դուր եկավ հետևյալ տողերը՝ .

Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Ավետիք Իսահակյանի «Է՜յ, ջան-հայրենիք» բանստեղծության մեջ Ավետիք Իսահակյանը օգտագործել է ժողովրդական և բարբառային բառեր:

Երեք բանաստեղծություններն էլ նվիրված են հայրենիքին, և ներկայացնում են բանաստեցծների տածած սերը հայրենիքի նկատմամբ:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *